ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում, «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Ալաշկերտին» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
18-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Կամո Հովհաննիսյանը, 55-ին Ալեքսիս Ռոդրիգեսը կրկնապատկեց այն, իսկ 71-ին Արթուր Սերոբյանը խփեց «Արարատ-Արմենիայի» 3-րդ գնդակը։
Տանտերերը միայն մեկ գոլով կարողացան պատասխանել մրցակցին․ 90-րդ րոպեին աչքի ընկավ Դեսիրեն։
Այսպիսով, «Ալաշկերտը» 45 միավորով 5-րդ տեղը զբաղեցրեց, իսկ «Արարատ-Արմենիան» 75 միավորով՝ 3-րդ։