«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է իր ապագայի մասին կարծիքներով.
«Ես սովորում եմ անգլերեն և ցանկանում եմ նոր փորձ ձեռք բերել արտասահմանում:
Պրեմիեր լիգան, իհարկե, կարող է իսկապես լավ ու գրավիչ հնարավորություն լինել»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մայիսի 24-ին միլանյան ակումբը խզեց պայմանագիրը Պիոլիի հետ, որն ուժի մեջ էր մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Մասնագետը «Միլանը» գլխավորել է 2021/22 մրցաշրջանից, նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Իտալիայի առաջնությունում։