«Կալյարիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոստովանել է, որ կցանկանար մի օր գլխավորել Իտալիայի հավաքականը։
«Մտածում էի, որ դեռ կցանկանայի մարզել ազգային հավաքական։ Հունաստանի հետ չստացվեց, միգուցե Իտալիայի հետ ստացվի։
Բայց առայժմ ես ցանկանում եմ ժամանակ տրամադրել թոռներիս»,- ասել է Ռանիերին DAZN-ին տված հարցազրույցում:
Ներկայումս Իտալիայի հավաքականը մարզում է Լուչանո Սպալետին։