Պրահայում կայացավ տափօղակով հոկեյի ԱԱ-2024-ի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Շվեյցարիայի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Կանադայի ընտրանուն։
Այսպիսով, շվեյցարացիները դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ կխաղան մրցաշարը հյուրընկալող Չեխիայի ընտրանու հետ։
Չեխերն ավելի վաղ կիսաեզրափակիչում վստահորեն հաղթել էին Շվեդիայի հավաքականին 7-3 հաշվով։ Բրոնզե մեդալների համար կպայքարեն Կանադան և Շվեդիան։
Տափօղակով հոկեյի աշխարհի 2024 թվականի առաջնությունն անցկացվում է Չեխիայի երկու քաղաքներում՝ Պրահայում և Օստրավայում: