«Միլանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Սալերնիտանայի» հետ Ա Սերիայի 38-րդ տուրի խաղում՝ 3-3։
Տանտերերի կազմում գոլեր խփեցին Ռաֆայել Լեաուն, Օլիվյե Ժիրուն և Դավիդե Կալաբրիան։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Սիմին (դուբլ) և Ժունիոր Սամբիան։
Մարզիչ Ստեֆանո Պիոլիի համար հանդիպումը վերջինն էր «Միլանի» գլխավորությամբ։ Մայիսի 24-ին ռոսոներիները հայտարարեցին մասնագետի՝ թիմից հեռանալու մասին։
Ֆրանսիացի հարձակվող Ժիրուն նույնպես վերջին հանդիպումն է անցկացրել ակումբի կազմում և նա կարիերան կշարունակի MLS-ում։ Պաշտպան Սիմոն Կյաերի համար այս խաղը ևս վերջինն էր միլանյան թիմի մարզաշապիկով։