Իտալիայի Ա Սերիայի 38-րդ տուրում «Յուվենտուսն» ընդունել էր «Մոնցային»։ Հանդիպումն ավարտվեց թուրինյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Ֆեդերիկո Կյեզան և Ալեքս Սանդրոն։
«Յուվենտուսը» 71 միավորով մրցաշրջանն ավարտեց 3-րդ տեղում։