ՀՊԼ 36-րդ տուրում տանը «Փյունիկից» կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո ասուլիսին ներկայացավ «Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանի օգնական Վարդան Պավլեյանը ու ասաց հետևյալը․
«Շնորհավորում եմ «Փյունիկին» Հայաստանի չեմպիոն դառնալու առթիվ, ինչպես նաև՝ «Նոային» ու «Արարատ-Արմենիային» մրցանակակիր դառնալու համար։
Այսօր ոչնչով չէինք զիջում մրցակցին, ընդհակառակը առաջին կեսում մի քանի ռեալ գոլային պահեր ունեցանք, ուղղակի բախտը երես էր թեքել մեզնից։
«Շիրակ» ակումբին մոտիվացվելու համար պետք չէ չեմպիոնական պայքարի մեջ լինելը, ցանկացած խաղում «Շիրակի» ողջ անձնակազմը մոտիվացված է, մենք ցանկացած խաղի դուրս ենք գալիս հաղթելու։ Մեզ ավելորդ մոտիվացիա պետք չէ»։