«Արտակ Դաշյանը կհեռանա։ Շնորհակալ եմ նրան մեծ աշխատանքի համար, մեծ ներդրումի համար, արժանի տղա է։
Այո, կհեռանա։ Եթե ես էլ լինեի ֆուտբոլիստ, գուցե, հեռանայի, որովհետև այս պայմաններում դժվար է աշխատելը։
Ունենք այն, ինչ ունենք։ Ֆուտբոլիստները, տեսնելով այս ամենը․ այս լարվածությունը, խնդիրները, վերաբերմունքը, կարող են գնալ ու մեղադրելու չէ։ Մենք ֆուտբոլիստների համար չենք կարողանում ստեղծել այդ պայմանները»,- այս մասին այսօր՝ ՀՊԼ 36-րդ տուրում չեմպիոնությունը նվաճելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։