ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում, «Շիրակը» ընդունել է չեմպիոնության համար պայքարող «Փյունիկին»։
Առաջին կեսից հետո հաշիվը դեռևս չի բացվել՝ 0-0։ Երկու թիմերն էլ գրեթե հավասար պայքար են մղում, թեև հյուրերի ֆուտբոլիստներին ավելի հաճախ կարելի է տեսնել մրցակցի կիսադաշտում։ Այնուամենայնիվ, թիմերից ոչ մեկը դեռ իրական վտանգավոր պահ չի ստեղծել մյուսի դարպասին։
42-րդ րոպեին հյուրերի կազմում դեղին քարտով զգուշացվեց Կովալենկոն։
Հարկ է նշել, որ չնայած Գյումրիում տեղացող հորդառատ անձրևին՝ թիմերի երկրպագուները ժամանել են մարզադաշտ և ակտիվորեն աջակցում են սիրելի թիմերին։
Զուգահեռաբար ընթացող «Վեստ Արմենիա»-«Նոա» խաղում թիմերը մեկական գնդակ են ուղարկել միմյանց դարպասը։