«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ճանաչվել է Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզիչ, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։
«Ինտերն» ապրիլին ժամանակից շուտ դարձավ Իտալիայի չեմպիոն։
Ընթացիկ Ա Սերիայի մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ թիմը 93 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 19 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Միլանին»:
Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Նա նախկինում մարզել է «Լացիոն»: