ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում, ԲԿՄԱ-ն ընդունել էր «Վանին»։
Թիմերը ողջ խաղի ընթացքում չկարողացան գրավել միմյանց դարպասը և գոլազուրկ ոչ-ոքի ավարտեցին հանդիպումը։
Այսպիսով, այս մրցաշրջանում ԲԿՄԱ-ն 27 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակն ու, ըստ ՀՖՖ կանոնադրության, մյուս մրցաշրջանում պետք է խաղա Առաջին խմբում, իսկ «Վանը» 32 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը։