«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան առաջիկայում կդառնա «Յուվենտուսի» նոր մարզիչը, հաղորդում է Sky Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը կհայտնի իր ներկայիս թիմի ղեկավարությանը «Յուվենտուս» տեղափոխվելու ցանկության մասին, որի հետ երեք տարվա պայմանագիր կկնքի՝ 5 միլիոն եվրո աշխատավարձով։
«Բոլոնիայում» նա վաստակում է 1,2 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում թիմը Մոտայի գլխավորությամբ 60 տարվա մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Թիմը զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Յուվենտուսից»։