Կլաուդիո Ռանիերին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Կալյարիի» գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
72-ամյա մասնագետը թիմը գլխավորել է 2023 թվականի հունվարին։
Ընթացիկ մրցաշրջանում Սարդինիայի թիմը 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղը:
Ըստ ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի՝ Ռանիերին շուտով կհայտարարի 38 տարի տևած մարզչական կարիերայի ավարտի մասին։