«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացնում է այս մրցաշարը, որը նվիրված է ակումբի երկարամյա աշխատակից, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանին։
Այս տարի տարիքային երկու խմբում` U14 և U15, հաղթողի կոչման համար կպայքարեն «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և Թբիլիսիի «Դինամոյի» ակադեմիաների, ինչպես նաև Երևանի «ֆուտբոլի ակադեմիայի» և Թբիլիսիի «Սելերո» ակադեմիայի թիմերը։
Բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 27-ին, ժամը 09:00-ին, որից հետո կմեկնարկեն մրցաշարի առաջին հանդիպումները։