Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 31-ից հունիսի 8-ը կկայանա հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը։
Մրցաշարը հատկանշական է նրանով,որ մարզիկները կարող են ռեյտինգային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։
Հայաստանի հրաձգության հավաքական թիմից մրցմանը կմասնակցեն Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը։
Մարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։