«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կիսվել է 2023/2024 մրցաշրջանի Եվրոպա լիգայի գալիք եզրափակչի հետ կապված իր ակնկալիքներով, որում իր թիմը կհանդիպի Լևերկուզենի «Բայերի» հետ։
«Մենք գիտակցում ենք, որ մեծ թիմի դեմ ենք խաղում: Այս ամիսների ընթացքում նրանց ցուցադրած թվերն ու ներկայացումները խոսում են իրենց մասին: Այնուամենայնիվ, մեր ճանապարհին մենք հանդիպեցինք շատ ուժեղ թիմերի՝ ինչպես Իտալիայում, այնպես էլ արտերկրում: Մենք նույնպես շատ վստահ ենք մեզ վրա»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հանդիպումը կկայանա այսօր։