Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Փյունիկն» ընդունել է «Նոային»։ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընթացող հանդիպման առաջին կեսն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման 40-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք։ Հարվածը դիպուկ իրացրեց Հովհաննես Հարությունյանը։
Այսպես տանտերերի երկրպագուներն արձագանքեցին խփած գոլին։
«Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկը» 76 միավորով 2-րդ տեղում է։ Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։ Այս խաղում հաղթանակի դեպքում «Նոան» կդառնա Հայաստանի չեմպիոն։ Ոչ-ոքիի կամ «Փյունիկի» հաղթանակի դեպքում չեմպիոնը կորոշվի վերջին տուրում։ 36-րդ տուրում «Նոան» կընդունի «Վեստ Արմենիային», իսկ «Փյունիկը» կհյուրընկալվի «Շիրակին»։