Կապան քաղաքը ներկայացնող «Գանձասարը» ստացավ Առաջին խմբի չեմպիոնական գավաթը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Կապանի «Լեռնագործ» մարզադաշտում հաղթող թիմին չեմպիոնական մեդալներով և գավաթով պարգևատրեց ՀՖՖ նախագահի խորհրդական Արթուր Սահակյանը։
Հիշեցնենք, որ կապանյան թիմը ժամանակից շուտ՝ 27-րդ տուրում էր դարձել Առաջին խմբի հաղթող։