«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովի պայմանագրի ժամկետի ավարտից հետո թիմից հնարավոր հեռանալու մասին։
«Գլուշակովի պայմանագիրը նախատեսված է մինչև ամսվա վերջ։ Չգիտեմ՝ նա կհեռանա՞ ակումբից, թե՞՝ ոչ»,- Չելոյանցի խոսքերն է մեջբերում RIA Novosti Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 37-ամյա Գլուշակովը հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Ուրարտուն»։ Ավելի վաղ ռուսական մամուլում հաղորդվում էր, որ ռուս կիսապաշտպանը հեռացվել է «Ուրարտուից» թիմակցի հետ կոնֆլիկտի պատճառով։ Գլուշակովը, իբր, «ռոմանտիկ հարաբերություններ» է ունեցել թիմակցի կնոջ հետ, ինչը հանգեցրել է խաղացողների միջև վեճի։ Ինքը՝ Դենիսը, հերքել է այս լուրերը և հայտարարել, որ վնասվածքի պատճառով չի խաղում։