Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Լացիոյին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հյուրերից 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դաիտի Կամադան։ 89-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրեց Դենզել Դումֆրիսը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն Ինտերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 64-րդ րոպեին։
«Ինտերը» 93 միավորով առաջին տեղում է։ «Լացիոն» 60 միավորով 7-րդն է։