Այսօր «Յուվենտուսի» ղեկավարությունը վերջնական քննարկումներ է անցկացնում՝ կապված թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պաշտոնանկության հետ։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբի ղեկավարները դժգոհ են Ալեգրիի պահվածքից «Ատալանտայի» հետ Իտալիայի գավաթի եզրափակչից հետո (1-0): Ընդգծվում է, որ եթե իտալացի մասնագետն այսօր՝ մայիսի 16-ին, աշխատանքից չհեռացվի, ապա նա կհեռացվի մինչև մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 36 տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 67 միավոր և չորրորդ տեղում է։
Ալեգրին թուրինյան ակումբի գլխավոր մարզիչն է 2021 թվականի մայիսից։
























































