Հայաստանի լրագրողների հավաքականը մայիսի 18-ից 20-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցի երկրորդ անգամ կայանալիք Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։
Միջոցառմանը կմասնակցեն 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Իսրայելից և Ադրբեջանից։
Թիմերը կբաժանվեն երկու խմբի։ Հայաստանի և Ադրբեջանի թիմերը կլինեն տարբեր խմբերում և կարող են հանդիպել միայն եզրափակչում։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողները մի շարք միջազգային մրցաշարերի են մասնակցել, որոնցում երեք անգամ գրավել են առաջին տեղը։























































