«Յուվենտուսը» նվաճել է Իտալիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Ատալանտային»: «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով։
Այսպիսով, Մասիմիլիանո Ալեգրին դարձել է Իտալիայի գավաթի պատմության ամենատիտղոսակիր մարզիչը։ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչն այժմ ունի հինգ հաղթանակ մրցաշարում (2014/2015, 2015/2016, 2016/2017, 2017/2018, 2023/2024):
Նա առաջ է անցել Ռոբերտո Մանչինիից և Սվեն-Գորան Էրիկսոնից, որոնք ունեն չորսական գավաթ։
Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել է 2021 թվականի մայիսին։ 56-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Նրա գլխավորությամբ 36 տուրից հետո «Յուվենտուսը» 67 միավորով Ա Սերիայի չորրորդ տեղում է։
























































