Իտալական «Յուվենտուսը» հետաքրքրված է իսպանական «Ժիրոնայի» կիսապաշտպան Սավիոյի ծառայություններով, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
«Ժիրոնայում» 20-ամյա Սավիոն վարձավճարով է խաղում, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական «Տրուային»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին»:
Այս մրցաշրջանում Սավիոն «Ժիրոնայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։