«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ, հայտնում է Corriere della Sera-ն։
Հաղորդվում է, որ 41-ամյա Մոտան երկու տարվա պայմանագիր է կնքել իտալական գրանդի հետ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Նրա աշխատավարձը թուրինյան ակումբում կկազմի 3,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
Տիագո Մոտան գլխավորում է «Բոլոնիան», որի հետ այս մրցաշրջանում 1964 թվականից ի վեր առաջին անգամ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց:
























































