Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Գոռ Մալաքյանը։
Այս խաղից հետո «Արարատը» 44 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, «Շիրակը» 32 միավոր ունի և 8-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկը», որն ունի 76 միավոր։ 74 միավորով երկրորդ տեղում «Նոան» է, որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ Լավագույն եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիան»՝ 71 միավորով։