Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում (5:0) տարած ջախջախիչ հաղթանակից հետո խոսել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ թիմում ունեցած հարաբերությունների մասին։
«Անկախ նրանից, թե ինչ եք կարծում, ես իրականում Ջուդ Բելինգհեմի մեծ երկրպագուն եմ: Ես ամեն ինչ արեցի, որ նա միանա մեզ։ Հուսով եմ, որ նա կարող է ավելի շատ գոլեր խփել և դառնալ Լա լիգայի լավագույն ռմբարկու: Ես ու Ջուդը շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա շատ երջանիկ է այստեղ, ինչպես ես»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու խաղացողներն էլ 2023/2024 մրցաշրջանի ամենահեղինակավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներն են։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը մասնակցել է 27 խաղի, որոնցում դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Վինիսիուսը 25 խաղում դարձել է 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































