«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ճանաչվել է Իտալիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Արգենտինացին մրցանակը կստանա Իտալիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղից առաջ։
Ա Սերիայի այս մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը դարձել 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Առաջնության 35 տուրից հետո թիմը 60 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
























































