«Նապոլին» Իտալիայի առաջնության 36-րդ տուրի տնային խաղում պարտվեց «Բոլոնիային» 0:2 հաշվով։
Հյուրերից աչքի ընկան Դան Նդոյեն և Ստեֆան Պոշը։
21-րդ րոպեին նեապոլցիների հարձակվող Մատեո Պոլիտանոն չիրացրեց 11 մետրանոցը։
«Բոլոնիան» վաստակեց 67 միավոր և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղ։ «Նապոլին» 8-րդն է 51 միավորով։
Հաջորդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում կմրցի «Ֆիորենտինայի», իսկ «Բոլոնիան» տանը կխաղա «Յուվենտուսի» հետ։
























































