Մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի գավաթի 2023/24 խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, ՀՖՖ պատվիրակ՝ Արման Մանուկյանը:
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին` ժամը 18:00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:























































