Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս մրցում է «Ֆրոզինոնեի» հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին, իսկ միլանյան թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով:
«Ինտեր». Յան Զոմեր, Յան Բիսեկ, Ստեֆան դե Վրեյ, Ֆեդերիկո Դիմարկո, Կառլոս Աուգուստո, Մատեո Դարմիան, Դավիդե Ֆրատեզի, Քրիստիան Ասլանի, Նիկոլո Բարելա, Մարկո Արնաուտովիչ, Մարկուս Տյուրամ:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «Ինտերի» պահեստայինների թվում: