Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունել էր «Շիրակին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։
4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կարեն Նալբանդյանը։ 21-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։ 30-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց Մորի Կոնեն՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
65-րդ րոպեին Կոնեն վրիպեց 11 մետրանոցից։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 67-րդ րոպեին, տանտերերը մնացին 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Ռևազ Չիտեիշվիլին։ 83-րդ րոպեին հյուրերից հաշիվը հավասարեցրեց Սեդրիկ Դոն։ Հանդիպման վերջնամասում Դոն դարձավ դուբլի հեղինակ։
«Ալաշկերտը» 42 միավորով 5-րդ տեղում է։ «Շիրակը» 32 միավորով 8-րդն է։