Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Արարատն» ընդունել էր «Նոային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 6-րդ րոպեին խփեց հյուրերի հարձակվող Արթուր Միրանյանը։
«Նոան» այս հաղթանակից հետո 74 միավորով վերադարձավ առաջին հորիզոնական։ Թիմը 1 միավորով առաջ է «Փյունիկից», որը 2-րդ տեղում է։
«Արարատ-Արմենիան» 71 միավորով 3-րդն է։