Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Փյունիկ»-«Վան» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Գոնսալվեշը, Կովալենկոն և Օտուբանջոն։ Հյուրերի կազմում միակ գոլն իր ակտիվում գրանցել է Բուհարին։
«Փյունիկն» այս խաղից հետո վաստակել է 73 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վանը» 27 միավորով 9-րդ տեղում է։