Իտալացի մրցավար Դանիելե Օրսատոն կավարտի կարիերան Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից հետո, hաղորդում է լրագրող Խոսե Ռոդրիգեսը։
Մրցավարը սպասարկել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ՊՍԺ-«Բորուսիա» հանդիպումը։ Սա, հավանաբար, նրա վերջին հանդիպումն էր Չեմպիոնների լիգայում։
Օրսատոն ՖԻՖԱ-ի մրցավար է 2010 թվականից։ Այդ ժամանակվանից նա պարբերաբար աշխատել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև եվրագավաթային հանդիպումներում։
2020 թվականին նա սպասարկել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բավարիա»-ՊՍԺ հանդիպումը։ Այդ տարվա վերջում նա IFFHS-ի վարկածով ճանաչվեց աշխարհի լավագույն մրցավար։