Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4։1 հաշվով։
Դաշտի տերերից աչքի ընկան Ջոնաթան Դուարտեն, Ալեքսիս Ռոդրիգեսը, Ժիրայր Շաղոյանը և Տենտոն Ենեն։
Հյուրերի միակ գոլը խփեց Արամ Խամոյանը։
«Արարատ-Արմենիան» 71 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի առաջատար «Նոան», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
ԲԿՄԱ-ն 26 միավորով վերջին տեղում է։