«Ռուբինի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն խոսել է հավաքականի իր թիմակից, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։
«Վստահ եմ, որ Էդուարդն արդեն պատրաստ է թոփ-5 լիգաներից մեկում խաղալուն։ Սպերցյանը հիմա էլ հաստատ մեծ ակումբում կկարողանա խաղալ։ Կարծում եմ՝ մենք նրան այնտեղ կտեսնենք մի քանի տարվա ընթացքում: Նա կարող էր տեղափոխվել ամռանը, բայց ես չնկատեցի, որ Էդոն ընկճված էր, երբ ՌՊԼ-ից։ Նա միշտ երջանիկ է»,- Իվուի խոսքն է մեջբերել Sport24-ը։
Այս մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։