Իտալական Ա Սերիայի 35-րդ տուրի խաղում «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ․ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս խաղում առաջին գնդակը 51-րդ րոպեին խփեց հյուրերի հարձակվող Վիկտոր Օսիմհենը։ 80-րդ րոպեին նիգերիացին ևս մեկ գոլի հեղինակ դարձավ, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Ավելացված ժամանակում տանտերերի հարձակվող Իսահակ Սաչեսը հավասարեցրեց հաշիվը։
«Նապոլին» առանց հաղթանակների իր շարքը երկարացրեց չորս հանդիպման՝ 3 ոչ-ոքի և 1 պարտություն: Իտալիայի գործող չեմպիոններն ունեն 51 միավոր եւ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Ուդինեզեն» 30 միավորով 18-րդ տեղում է։