Իտալական Ա Սերիայի 35-րդ տուրի խաղում «Ատալանտան» հյուրընկալվելիս հաղթեց «Սալերնիտանային»:
Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Լումա Չաունան։ Երկրորդ խաղակեսում հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ջանլուկա Սկամական և Տեն Կոպմիյներսը:
«Ատալանտան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 60 միավորով 5-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։ «Սալերնիտանան» 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։