«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մտադիր չէ հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Հաղորդվում է, որ «Ատալանտան» նույնպես չի ցանկանում դադարեցնել համագործակցությունը Գասպերինիի հետ և նախատեսում է երկարաձգել նրա պայմանագիրը ևս մեկ տարով:
Ակումբի հետ մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։
Նշվում է նաև, որ 66-ամյա Ջան Պիերո Գասպերինիի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էր «Նապոլին»։