«Լացիոյի» կիսապաշտպան Դաիչի Կամադան, ամենայն հավանականությամբ, այս ամառ կհեռանա ակումբից:
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիս, սակայն պայմանագրում առկա կետը հնարավորություն է տալիս այն երկարաձգել ևս երեք տարով:
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, ստեղծված իրավիճակից կարող է օգտվել «Յուվենտուսը», որը ուշադիր հետևում է իրավիճակին:
Կամադան կարող է կարիերան շարունակել նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Լրագրող Նիկոլո Սկիրայի խոսքով՝ ճապոնացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Քրիստալ Փելասը»։ «Արծիվների» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները ցանկանում է իր թիմում տեսնել ֆուտբոլիստին, ում հետ աշխատել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։