Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Թիմերը փոխանակվեցին գոլերով առաջին խաղակեսում։
15-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն։ 16 րոպե անց Բրեմերը խփեց պատասխան գնդակը։
«Յուվենտուսը» 66 միավորով 3-րդ տեղում է։ «Ռոման» 60 միավորով 5-րդն է։