Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Ջենային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։
5-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Մատեո Ռետեգին։ Մինչև ընդմիջում տանտերերից հաշիվը հավասարեցրեց Ալեսանդրո Ֆլորենցին։
2-րդ կեսի սկզբում «Ջենոայից» աչքի ընկավ Կալեբ Էկուբանը։ 72-րդ րոպեին Մատեո Գաբիան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 3 րոպե անց Օլիվյե Ժիրուն առաջ մղեց իր թիմին։
87-րդ րոպեին Մալիկ Տշաուն դարձավ ինքնագոլի հեղինակ։
«Միլանը» 71 միավորով 2-րդ տեղում է։ «Ջենոան» 43 միավորով 12-րդն է։