Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը ծնկի վիրահատությունից հետո առաջին անգամ սոցիալական ցանցում կիսվել է տեսանյութով։ Շվեյցարացին խոսել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ես մնում եմ տանը ու չեմ սեղմել որևէ մեկի ձեռքը արդեն բավականին երկար ժամանակ։ Անկեղծ, ես առհասարակ իմ ձեռքերը հաճախ եմ լվանում, ինչպես հիմա մենք պարտավոր ենք։
Կարծում եմ՝ հիմա միմյանց օգնելը կարևոր է քան երբևէ։ Մանավանդ պետք է օգնել տարեց սերնդին։ Նրանք ռիսկի գոտում են, ու մենք պետք է օգնենք նրանց՝ պահելով երկու մետրի հեռավորություն ու չսեղմելով նրանց ձեռքը։
Մենք կարանտինում ենք ու չենք կարող լքել տունը։ Խնդրում եմ բոլորին լրջորեն մոտենալ սրան»,-ասել է Ֆեդերերը Instagram-ում հրապարակած տեսանյութում։
ATP-ի և WTA-ի բոլոր մրցաշարերը դադարեցված են մինչև հունիսի 7-ը։