«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հաստատել է, որ ակումբը տրանսֆերային պատուհանի բացվելուց առաջ տրանսֆեր է իրականացրել։
Ինսայդերները մի քանի ամիս գրում էին, որ ակումբը պայմանագիր է կնքել Մեհդի Տարեմիի և Պյոտր Զիելինսկու հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ նախնական պայմանագրեր են կնքել «Ինտերի» հետ և ամռանը կմիանան միլանյան թիմին ազատ գործակալի կարգավիճակով։
«Այո, մենք պայմանագիր ենք կնքել Տարեմիի հետ։ Մեհդին Չեմպիոնների լիգայում մեծ փորձ ունեցող կարևոր խաղացող է:
Հաջորդ մրցաշրջանում մեզ ավելի լայն կազմ է հարկավոր»,- ասել է Ինձագին «Սասուոլոյի» հետ խաղից հետո, ում խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։