«Մոնցայի» գլխավոր մարզիչ Ռաֆայելե Պալադինոն ցանկանում է ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
40-ամյա մարզիչը կարող է լքել իր ներկայիս պաշտոնը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվի նրա գործող պայմանագրի ժամկետը։
Իտալացին պատրաստ է հեռանալ, եթե ԱՊԼ-ի ակումբից առաջարկ ստանա։ Ինքը՝ Պալադինոն, չի թաքցնում, որ երազում է աշխատել Անգլիայում։
«Ես սովորում եմ անգլերեն, քանի որ երազում եմ աշխատել Պրեմիեր լիգայի ակումբում», — մարզիչի խոսքերն է մեջբերում ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ռաֆայելե Պալադինոն «Մոնցայի» գլխավոր մարզիչն է 2022 թվականի սեպտեմբերից։