Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Մալկոմը պատմել է, որ առաջին ամիսները Ռուսաստանում շատ բարդ են եղել իր համար։
«Չեմ կարող դատել ՌՊԼ-ի մակարդակը, քանի որ հազվագյուտ վնասվածք եմ ունեցել։ Առաջին հինգ ամիսները Ռուսաստանում վատագույնն էին իմ կյանքում։
Ես երբեք չեմ ունեցել այսպիսի երկար վնասվածքներ։ ՈՒզում եմ օգնել «Զենիթին»»,-Մալկոմի խոսքն է մեջբերում footmercato.net-ը։
Մալկոմը 2019 թվականի ամռանն է տեղափոխվել «Զենիթ» «Բարսելոնայից»։