«Զենիթի» նորեկ, պաշտպան Դեյան Լովրենը ռուսական ակումբ տեղափոխվելուց հետո կիսվել է տպավորություններով.
«Ես երջանիկ եմ և հպարտ, որ տեղափոխվեցի «Զենիթ»: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սերգեյ Սեմակին և Ալեքսանդր Մեդվեդևին՝ այս տեղափոխությունն իրականություն դարձնելու համար»,- Լովրենի խոսքերն է փոխանցում «Զենիթի» մամուլի քարտուղարությունը:
Լովրենը նաև նշել է, որ ցանկանում է Չեմպիոնների լիգայում հանդես գալու իր փորձը փոխանցել «Զենիթի» ֆուտբոլիստներին:
31-ամյա խորվաթ պաշտպանի հետ «Զենիթը» կնքել է 3 տարվա պայմանագիր: Ըստ ռուսական լրատվամիջոցների, գործարքի արժեքը 12 մլն եվրո է կազմել:
Հիշեցնենք, որ Լովրենն անգլիական ակումբի հետ նախորդ տարի հաղթեց Չեմպիոնների լիգան, իսկ այս տարի ՝ ԱՊԼ-ն:
ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում Լովրենը 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: