«Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը ԱՊԼ 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած 1-4 հաշվով պարտությունից հետո աջակցել է նախկին թիմակից, «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերին։
«Սովորում են ոչ թե հաջողություններից, այլ սխալներից, ԱԲ»,- գրել է Լովրենը թվիթերյան իր էջում՝ դրան կցելով սրտիկ։
Ընդմիջումից 4 րոպե անց հյուրերի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը տուգանայինի մատույցներից հարվածեց մոտակա անկյունը, Ալիսոնը գնդակը հեռացրեց՝ գցելով ուղիղ իր դիմաց, որին առաջինը հասած Իլկայ Գյունդողանը գրավեց դարպասը։ Գյունդողանը այնուհետև ևս մեկ անգամ գրավեց արդեն դատարկ դարպասը։
Եվս 3 րոպե անց Ալիսոնը, փորձելով հեռացնել գնդակը, այն տվեց «Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային, որն էլ այն փոխանցեց Ստեռլինգին, իսկ վերջինս գրավեց դարպասը։ Վերջին գոլը խփեց Ֆոդենը, որի հարվածից հետո գնդակն անցավ Ալիսոնի ձեռքի կողքով ու հայտնվեց ցանցում։