«Զենիթի» նորեկ, պաշտպան Դեյան Լովրենը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել ինքնաթիռից.«Մեկնում եմ Պետերբուրգ»,- գրել է խորվաթ ֆուտբոլիստը:Լովրենը «Զենիթ» է տեղափոխվել «Լիվերպուլից»: Նա անգլիական թիմին միացել էր 2014 թվականի ամռանը «Սաութհեմփթոնից»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 25,3 մլն եվրո: Ավարտված առաջնությունում 31-ամյա խորվաթ պաշտանն անգլիական Պրեմիեր-լիգայի 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:«Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակն արդեն հայտնել է, որ հույս է կապում Լովրենի հետ՝ «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում: Հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Մոսկվայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: